«Ռոմայի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը անկեղծացել է , որ իր հայրը՝ հարձակվող Պատրիկ Կլյուվերտը քննադատում է իրեն, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
«Դա սովորական երևույթ է: Նա գտնում է, որ ես լավ չեմ օգտագործում ազատ տարածությունները, չեմ կարողանում ճիշտ դիրք գրավել մրցակցի տուգանային հրապարակում:
Հայրս խորհուրդներ է տալիս և փորձում է ինձը ավելի լավը դարձնել»,-ասել է Կլյուվերտը:
Հիշեցնենք, որ Կլյուվերտը Ա Սերիայի այս առաջնությունում անցկացրել է 18 հանդիպում ՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: