Գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը, ով Busted Coveragе-ի կողմից ճանաչվել է աշխարհի ամենահմայիչ մարզուհին, մարզվել է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիի հետ: Տեսանյութը հասանելի է գերմանական թիմի YouTube ալիքում:
Ֆուտբոլիստի հետ միասին նրանք մի քանի վարժություն են կատարել, ինչպես նաև հարցազրույց են տվել ալիքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» հրավիրել էր գերմանացի վազորդուհուն ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության դասընթաց անցկացնել հիմնական կազմի խաղացողների հետ: