«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է ակումբային մակարդակում խփած 500-րդ գոլը։
«500 գո՞լ։ Դա նշանակում է, որ մի քանի գոլ եմ խփել իմ կարիերայում։ Կարևոր է շարունակել ու լավագույնս օգնել թիմին։ Իմ աշխատանքը գոլեր խփելն ու գոլային պահեր ստեղծելն է»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
«Կրոտոնեի» դեմ խաղում (4-0) Իբրահիմովիչը դուբլ ձևակերպեց՝ խփելով ակումբային կարիերայի 500-րդ ու 501-րդ գոլերը։
«Միլանի» կազմում Իբրահիմովիչը դարձել է 83 գոլի հեղինակ, Զլատանը ավելի շատ գոլ է խփել միայն ՊՍԺ-ի կազմում (156):