«Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոն վերջին հույսի խախտման համար հեռացվել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում, որում «զինագործները» 2-1 հաշվով պարտություն են կրել։
Opta Sport-ը հայտնում է, որ 28-ամյա գերմանացին «Արսենալի» ընդամենը երկրորդ դարպասապահն է, որը հեռացվել է ԱՊԼ-ի խաղում։ Լոնդոնցիների առաջին դարպասապահը, որը կարմիր քարտ է ստացել Պրեմիեր-լիգայի խաղում, եղել է Դևիդ Սիմենը։
Վերջինս հեռացվել է 1993 թվականի նոյեմբերին՝ «Վեսթ Հեմի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում։