Հայտնի է դարձել՝ որքան եկամուտ է բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ակումբին 2017-ին կնքած պայմանագրից հետո։
Sport.es-ի տեղեկացմամբ՝ պայմանագիր կնքելուց պահից ի վեր «Բարսելոնան» Մեսսիի վրա ծախսել է 383,6 մլն եվրո, իսկ արգենտինացին ակումբի համար վաստակել է 619,2 մլն եվրո։ Այս կերպ, ավելցուկը կազմում է 235,6 մլն եվրո։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ Մեսսին «Բարսելոնայի» եկամտի 30%-ն է կազմում։ Հովանավորչական պայմանագրերը Մեսսիի ներկայությամբ ու առանց նրա բացարձակ տարբեր արժեքներ ունեն, դեռ չխոսենք եկամուտների մասին, որոնք ստացվում են տոմսերի վաճառքից, կորպորատիվ ակցիաներից ու մարզաշապիկների վաճառքից։
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել համաձայն որի՝ 4 տարվա պայմանագրի համար Մեսսին պիտի 555 մլն եվրո ստանար։ 138 մլն եվրոն մրցաշրջանի համար ֆիքսված, գումարած պարգևավճարները։ Մի փոքր ավելի՝ 115 մլն եվրո վճարվել է միայն պայմանագիրը կնքելու համար։ Գրեթե 78 մլն եվրո՝ որպես հավատարմության բոնուս։ Դրանից հետո տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին մտադիր է դատի տալ ակումբի ղեկավարությանը պայմանագրի վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսքի համար։