«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ցուցադրած խաղի մասին։
«Մենք ունենք նրա կարիքը։ Մեր կիսապաշտպանները պետք է գրոհեն։ Նա [դե Յոնգը] տեխնիկական որակներ ունի ու օգնում է խորքից։
Մենք խոսել ենք նրա հետ ու ասել ենք այն մասին, որ նա կարող է օգնել թիմին նաև գոլեր խփելով, ոչ թե մրցաշրջանում մեկ, այլ ավելի անգամ։ Նա ավելի լավ խաղացող է հիմա, քան այն ժամանակ, երբ «Այաքսում» էր։ Նա ստեղծում է ավելի շատ պահեր ու ավելի շատ գոլեր է խփում»,-Կումանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռայոյի» դեմ գավաթային խաղում դե Յոնգը խփեց կատալոնական թիմի հաղթական գնդակը։ «Բարսելոնան» հաղթեց 2-1 հաշվով։