Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերխիո Բուսկետսի մասին.
«Մենք խոսում ենք Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի մասին, նախկինում խոսել ենք Նեյմարի մասին, բայց ինձ համար Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» ամենակարևոր ֆուտբոլիստն է: Մենք խոսել ենք Չավիի և Անդրես Ինյեստայի մասին, բայց նրանք ունեին Բուսկետս, որը կեղտոտ աշխատանք է կատարում:
Սերխիոն տարբերվում է ինձնից: Նա միշտ լավ է ընտրում իր դիրքը, սա շատ կարևոր է»,- Կազեմիրոյի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» գլխավորում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: Կապտանռնագույնների ակտիվում 39 միավոր կա: «Ռեալը» 37 միավորով երկրորդ տեղում է: