«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է անգլիական Պրեմիեր-լիգայում Լոնդոնի «Արսենալի» առանց պարտությունների ռեկորդային շարքի մասին, որը բաղկացած է 49 խաղից:
Այս պահին մերսիսայդցիները ԱՊԼ-ի 35 խաղում պարտություն չեն կրել.
«Դա մեծ ռեկորդ է, Դորտմունդի «Բորուսիայում» մենք 28 խաղ անընդմեջ անպարտելի էինք: Դա բացառիկ նվաճում էր թվում, բայց միայն երբ դրան նայում ես կողքից: Երբ գտնվում ես նման իրավիճակում, ամեն ինչ այլ է:
Ես շատ լավատես մարդ եմ, բայց ոչ ֆուտբոլային խաղի մեկնարկից առաջ: Գիտեմ, որ մենք կարող ենք հաղթել, սակայն երբեք վստահ չեմ եղել, որ դա հաստատ տեղի կունենա: Երբեմն դա անհարմարություներ է պատճառում:
Բոլոր այդ թվերը ես արդեն մոռացել եմ: Եթե հաջորդ անգամ ինձ հիշեցնեք այդ մասին, ես կզարմանամ, որ այդ թիմն այդքան մեծ է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը:
ԱՊԼ-ի շրջանակում իր հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի դեկտեմբերի 29-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Վուլվերհեմփթոնին»: