«Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը համբուրել է «Յուվենտուսի» տարբերանշանն Ա Սերիայի 18-րդ տուրի խաղից առաջ։
Իր նախկին թիմակից, թուրինցիների պաշտպան Ջորջիո Կյելինիի հետ շփվելիս Վիդալը գրկել է իտալացուն և կատակով համբուրել վերջինիս մարզաշապիկի վրա պատկերված «Յուվենտուսի» տարբերանշանը։
Վիդալը «Յուվենտուսի» կազմում հանդես է եկել 2011-2015 թվականներին։ 2020 թվականին չիլիացին ազատ խաղացողի կարգավիճակով պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ։