«Յուվենտուսը» հետաձգել է թիմի ուղևորությունը Միլան, քանի որ Ալեքս Սանդրոյի և Խուան Կուադրադոյի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հաղորդում է Football Italia-ն։
Սանդրոյի մոտ Covid-19 վարակը հաստատվել էր երկուշաբթի։ Արդեն այսօր ակումբը հայտնել է, որ կորոնավիրուսով է վարակված նաև Կուադրադոն։ Այդ պատճառով ակումբը հետաձգել է ուղևորությունը Միլան մի քանի ժամով։ Այսօր երեկոյան ուղևորվելու փոխարեն «Յուվենտուսը» Միլան կժամանի վաղը առավոտյան։ Թուրինից Միլան ուղևորությունը բավականին կարճ է, ու թիմը գնալու է ավտոբուսով։
Հաղորդվում է, որ երեկ ջերմություն է ունեցել նաև Պաուլո Դիբալան։ Արգենտինացին անցած տարի վարակվել էր կորոնավիրուսով ու մինչև հիմա 100 տոկոսով չի կարողանում վերականգնել ֆիզիկական վիճակը։
Ա սերիայի 16-րդ տուրի «Միլան» — «Յուվենտուս» խաղը կայանալու է վաղը ու սկսվելու է Երևանի ժամանակով 23։45-ին։