Իտալիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախատեսում են COVID 19-ի դեմ պատվաստել Ա Սերիայի բոլոր ֆուտբոլիստներին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Նշվում է, որ վերջնական որոշում կկայացվի առաջիկա քննարկումների ընթացքում, սակայն, պատվաստելուն այլընտրանք չկա»,-ասել է բժշկական հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկո Բրակոնարոն:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշրջանը ժամանակավորապես ընդհատվեց, ապա շարունակվեց դադարկ ստադիոններում. և այս ամենը ՝ COVID 19-ի պատճառով: