«Սևիլիան» ու «Միլանը» ցանկանում են ձեռք բերել «Մարսելի» հարձակվող Ֆլորիան Տովենին: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Ըստ աղբյուրի ՝ այս երկու ակումբները առաջատարներն են 27-ամյա հարձակվողին ձեռք բերելու մրցավազքում:
Տովենն այս մրցաշրջանում «Մարսելի» կազմում 6 գոլ է խփել Լիգա 1-ի 15 խաղում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Լեսթերը»: