«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ասել է, որ կարոտում է ընտանիքին։
-Դա իսկապես այդպես է։ Տանջվում եմ, էլ չեմ կարող համբերել։ Կցանկանայի տղաներիս ու կնոջս հետ մնալ, որոնք Շվեդիայում են ապրում։
-Մի՞թե չեք կարող ժամանակ առ ժամանակ մեկնել այնտեղ։
-Պատկերացրեք, փորձել եմ։ Բայց Պիոլին՝ մեր մարզիչը, ասաց, որ այդպես չի կարելի, որ Միլանելոյում ևս ընտանիք ունեմ։ Նա ասաց, որ ես Շվեդիայում երկու տղա ունեմ, իսկ այստեղ՝ 25, ու որ ես պետք եմ նրանց։ Իբրայի խոսքերը փոխանցել է Corriere della Sera-ն։