«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ստացել է Սամորայի մրցանակը 2019/20 թվականների Լա լիգայի մրցաշարում ամենաքիչ գոլերը բաց թողնելու համար։
2008 թվականից հետո Կուրտուան դարձավ «Ռեալի» առաջին դարպասապահը, ով ստանում է այս մրցանակը։ 12 տարի առաջ այն հաղթել էր Իկեր Կասիլյասը։
«Յուրաքանչյուր մրցանակ գեղեցիկ է, ու ես շատ բան եմ տվել նախորդ մրցաշրջանին, քանի որ այն առաջինն էր, երբ «Ռեալի» հետ մենք հաղթեցինք Լա լիգան։ Բայց թիմային մրցանակները ավելի մեծ նշանակություն ունեն։
Դարպասապահի համար լավ է հաղթել խաղեր, որովհետև մենք այն դիրքում ենք, որտեղ մեծ սխալները կարող են ծանր նստել թիմի վրա։ Եթե մենք փրկենք կամ օգնենք թիմին թեկուզ մեկ գոլով, դա լավ է։ Դարպասապահները կարևոր են»,-Կուրտուայի խոսքն է մեջբերում Marca-ն։