«Մերսեդեսի» արշավորդ Լյուիս Հեմիլթոնի մասնակցությունը Աբու Դաբիի Գրան-պրիում դեռևս հարցականի տակ է: Բրիտանացին վարակված է կորոնավիրուսով ու դեռ բացասական թեստ չի ստացել:
Սախիրի Գրան-պրիում Հեմիլթոնին փոխարինեց Ջորջ Ռասելը: «Մերսեդեսի» գործադիր տնօրեն Տոտո Ուոլֆը հայտնել է, որ Հեմիլթոնի մասնակցության վերաբերյալ դեռևս հստակ որոշում չկա:
Հեմիլթոնը Ֆորմուլա-1-ի 2020 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոնն է: Նա 7-րդ անգամ հաղթեց Ֆորմուլա-1-ում՝ հավասարվելով լեգենդար Միխայիլ Շումախերի ռեկորդին:
Աբու Դաբիի Գրան-պրին կկայանա առաջիկա հանգստյան օրերին: