«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» հետ մրցակցության մասին, հաղորդում է Daily Mail-ը:
«Ես նրանց մասին չեմ մտածում: Կլոպի թիմը շատ է առաջ անցել մեզանից: Նախ պետք է հասնել «Լեսթերին», ապա կմտածենք «Լիվերպուլի» մասին:
Չեմպիոնական մրցավազքը չի ավարտվել: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք մենք մասնակցում ենք դրան»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 17 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»: