Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վուլվերհեմփթոնին»։
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Մոհամեդ Սալահը։ 58-րդ րոպեին Ջորջինիո Վեյնալդումը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
67-րդ րոպեին Ժոել Մատիպը հաշիվը խոշոր դարձրեց։ 78-րդ րոպեին Նելսոն Սեմեդուն ինքնագոլ գրանցեց։ «Լիվերպուլը» հաղթեց 4-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 24-ի ու հավասարվում է «Տոտենհեմին», որն ընթանում է առաջին տեղով։ «Վուլվզը» 17 միավոր ունի և 10-րդն է մրցաշարային աղյուսակում։