«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ մարզիչն այժմ ինքնամեկուսացման մեջ է և մարզումներին մասնակցում է հեռավար կերպով:
Հիշեցնենք, որ Պրանդելին «Ֆիորենտինան» գլխավորեց այս տարվա նոյեմբերի 9-ին:
Ակումբը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: