TF1- ը հայտնում է, որ «Բավարիայի» հարձակվող Կինգսլի Կոմանը լազարեթում կանցկացնի 5-6 շաբաթ:
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել երեկ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Տոտենհեմի» հետ խաղում:
Ֆուտբոլիստին ախտորոշվել է ձախ ծնկի վնասվածք և, բարեբախտաբար, խուսափել է խաչաձև կապանի կտրվածքից:
Ավելի վաղ Կոմանը հայտարարել էր, որ ևս մեկ անգամ ծանրագույն վնասվածքի դեպքում կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:




























































