Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում միմյանց դեմ մրցում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։
Առաջին կեսից հետո ՄՅՈւ-ն նվազագույն հաշվով հաղթում է «Արսենալին»։ «Կարմիր սատանաների» կազմում 45-րդ րոպեին գերազանց հարվածով հանդիպման հաշիվը բացեց Սքոթ Մաքթոմինայը։ Նշենք, որ մինչ այդ պահը «Արսենալը» իրական գոլային հնարավորություն կորցրեց, ինչից հետո ՄՅՈւ-ն բացեց հանդիպման հաշիվը։
Հավելենք, որ սա ԱՊԼ-ի 7-րդ տուրի վերջին հանդիպումն է։