Հռոմի «Լացիոյի» բժիշկ Իվո Պուլչինին հայտարարել է, որ ակումբի բոլոր ֆուտբոլիստները բուժվել են կորոնավիրուսից, տեղեկացնում է Football Italia-ն:
«Տղաների փորձանմուշների արդյունքները բացասական են եղել, ինչը նրանց հնարավորություն կտա վերադառնալ խաղադաշտ»,- ասել է Պուլչինին:
Հիշեցնենք, որ ակումբի մի շարք ֆուտբոլիստներ բաց էին թողել ՉԼ-ի «Զենիթի» դեմ հանդիպումը, սակայն, մասնակցել էին Ա Սերիայի խաղերին:
«Լացիոն» լիգային չէր ներկայացրել, թե որ խաղացողներն են վարակվել կորոնավիրուսով: