«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսեց իր հիմնական նպատակների մասին:
«Կցանկանայի մեկ մրցաշրջանում ունենալ 32 հանդիպում առանց պարտության:
Անցած տարի մենք գրեթե 38 խաղ անցկացրեցինք առանց պարտությունների, բայց դա բավարար չէր Պրեմիեր լիգան հաղթելու համար: Հիանալի թիվ է, բայց ես իրականում դրա մասին չեմ մտածում:
Մենք լավ սկսեցինք այս մրցաշրջանը, գուցե նույնիսկ հիանալի»:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հաղթեց «Էվերթոնին» 5-2 հաշվով: