Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերն անորոշ ժամկետով դադարեցվել են։ Մինչ առաջնության վերսկսումը «Ուրարտուն» պատրաստվում է ստուգողական հանդիպումներ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հոկտեմբերի 10-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-Ակադեմիայում ուժերը կչափի «Արարատի» հետ։ Հանդիպման մեկնարկը 12։00-ին է։
Նշվում է, որ «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական խաղ կանցկացնի։ Հանդիպման ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ։