Միլանի «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը համաձայնեցրել է պայմանագիրը «Կալյարիի» հետ, տեղեկացնում է: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան:
Նշվում է, որ Գոդինը երկու տարվա պայմանագիր կստորագրի Սարդինիան ներկայացնող ակումբի հետ ՝ այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
34-ամյա պաշտպանը տարեկան 3 միլիոն եվրո կվաստակի «Կալյարիում»:
Հիշեցնենք, որ Գոդինը 2019-ին էր «Աթլետիկոյից» տեղափոխվել միլանյան ակումբ:
Ուրուգվայցու ներկայիս պայմանագիրը «Ինտերի» հետ գործում է մինչև 2022 թվականը: