Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող ATP 500 շարքի մրցաշարում պայքարի մեջ մտավ հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը։
Խաչանովի մրցակիցը 1/16-րդ եզրափակիչում Գերմանիայի ներկայացուցիչ Յան-Լենար Շտրուֆն էր։ 2 ժամ 37 րոպե տևած պայքարում ռուս թենիսիստը 7-6(5), 4-6, 7-5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Շտրուֆի նկատմամբ։
Խաչանովի համար սա առաջին հաղթանակն էր մրցաշրջանի գրունտային հատվածում։ Հռոմի մրցաշարում նա պայքարից դուրս էր մնացել առաջին շրջանում։
Խաչանովը դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։ Նա մրցելու է Դուշան Լայովիչ — Ադրիան Մանարինո զույգի հաղթողի հետ։