Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալելու է Դորտմունդի «Բորուսիային»:
Այդ հանդիպումը կատալոնական թիմի ավագ Լիոնել Մեսսիի համար կլինի 700-րդ հոբելյանականը «Բարսայի» կազմում:
Մեսսին «Բարսելոնայի» պատմության մեջ անցկացրած հանդիպումների թվով 2-րդ ֆուտբոլիստն է: Նրան գերազանցում է միայն Չավին (767 խաղ):
699 հանդիպումներում Մեսսին 612 գոլ է խփել և 248 գոլային փոխանցում: