ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարծում է, որ ինքը արժանի չէ 2019 թվականին դառնալ «Ոսկե գնդակի» հաղթող:
«Այս տարի՞: Դուք պետք է իրատես լինեք, ես դրան արժանի չեմ: Կան խաղացողներ, ովքեր ավելին են արել:
ՊՍԺ-ն չապացուցեց, որ կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում: Իհարկե, անհատական մակարդակում ես նվաճեցի շատ գավաթներ, բայց ֆուտբոլը միայնակ չեն խաղում, և ես դա պետք է ընդունեմ: Ես դեռ ժամանակ ունեմ նվաճելու «Ոսկե գնդակը»: Ես չեմ շտապում», — մեջբերում է Մբապեին Ouest France-ը:
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզում՝ դեկտեմբերի 2-ին: