Իտալական «Ատալանտայի» հարձակվող Ամադ Տրաուրեն կարող է փոխել ակումբային գրանցումը.
Calciomercato-ի հաղորդմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Սիթին»:
Բյանկոներները երկար ժամանակ հետևում են 17-ամյա խաղացողին, իսկ քաղաքաբնակների ուշադրության կենտրոնում Տրաուրեն հայտնվեց երիտասարդական ՉԼ-ի «Ատալանտայի» դեմ խաղից հետո: