«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Marca-ն գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Ռեգիլոնի տրանսֆերը գնելուն։ Անցած մրցաշրջանում Ռեգիլոնը վարձակալությամբ խաղացել է «Սևիլիայում»։
Իսպանացի պաշտպանը «կարմիր սատանաների» համար համարվում է տրանսֆերային թոփ թիրախ։
Հավելենք, որ ներկա պահին Ռեգիլոնը «Ռեալի» ճամբարում է, ու «արքայական» ակումբի հետ պատրաստվում է նոր մրցաշրջանին։