Մեկնարկել է Նիդերլանդների Էրեդիվիզիի 2020/21 մրցաշրջանը։ Կայացել են մեկնարկային տուրի հանդիպումների մեծամասնությունը։
«Ֆեյենորդը» արտագնա հաղթանակ տարավ «Զվոլլեի» նկատմամբ 2-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Բերգեյսը։
Նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Այաքսը», որը հյուրընկալվել էր «Սպարտային»։ Հանդիպման միակ գնդակի հեղինակը դարձավ Էնթոնին։
ՊՍՎ-ն ևս արտագնա հաղթանակ տարավ։ Գակպոյի դուբլի ու Մալենի գոլի շնորհիվ Էյնդհովենը ներկայացնող ակումբը 3-1 հաշվով հաղթեց «Գրոնինգենին», որի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Արիեն Ռոբենը։
Բավականին գոլառատ ստացվեց «Էմմեն»-«Վենլո» հանդիպումը՝ 3-5։ Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Գիակումակիսը։