Մադրիդի «Ռեալի» կիսաաշտպան Գարեթ Բեյլը վերջապես դուրս եկավ խաղադաշտ և 1,5 ամիս դադարից հետո փոխարինման մտավ Իսպանիայի Պրեմիերայի «Ռեալ Սոսիեդադի» հետ մրցավեճի 67-րդ րոպեին: Խաղադաշտ դուրս գալուց հետո Բեյլի յուրաքանչյուր հպում գնդակին ուղեկցվում էր «Արքայական» ակումբի երկրպագուների սուլոցներով: Միջադեպին անդրադարձլ է նաև թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, ով այսպիսի պահվածքին տվել է չեզոք գնահատական:
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 7 հանդիպման` աչքի ընկնելով 2 անգամ: Բեյլի ակտիվում կա նաև երկու գոլային փոխանցում: