Ավարտվեց ԱՊԼ-ի առաջին տուրի «Լիվերպուլ»-«Լիդս» հանդիպումը:
Խաղի 3-րդ րոպեին Սալահի հարվածից հետո գնդակը դիպավ ԱՊԼ-ում նորամուտը նշող Ռոբին Կոխի ձեռքին, իսկ մրցավարն առանց վարանելու նշանակեց 11 մետրանոց հարված. նշակետից դիպուկ էր եգիպտացին: Ընդունած գոլից րոպեներ անց Ջեք Հարիսոնը, շրջանցելով Առնոլդին ու Գոմեսին, գրավեց Բեքերի դարպասը՝ 1-1: 20-րդ րոպեին, Ռոբերտսոնի փոխանցումից հետո, վան Դայկը խաղում արդեն երկրորդ անգամ առաջ մղեց «Լիվերպուլին», սակայն 10 րոպե անց հոլանդացին գնդակը նվիրեց Բամֆորդին՝ 2-2: 33-րդ րոպեին շեշտակի հարվածով Սալահը հաշիվը դարձրեց 3-2: 66-րդ րոպեին Մատեուշ Կլիխը հավասարեցրեց հաշիվը՝ 3-3:
87-րդ րոպեին ևս մեկ 11 մետրանոց նշանակվեց. կանոնները խախտել էին Ֆաբինյոյի հետ պայքարում: Սալահը հեթ-տրիկ ձևակերպեց ու դրեց խաղի վերջակետը՝ 4-3:
Բիելսայի՝ ԱՊԼ-ում նորամուտը հետաքրքիր էր, սակայն հաղթանակ չէր: