Դեյվիսի գավաթի խաղարկությունում ընթանում է Սերբիա-Ճապոնիա դիմակայությունը:
Սերբիան առջևում է 2-0 հաշվով:
Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը 2 սեթում՝ 6:1,6:2 հաշվով առավելության է հասել Յոշիհիտո Նիշիոկայի նկատմամբ:
Սերբ թենիսիստը մեկ անգամ է զիջել սեփական մատուցումը՝ մրցակցի 5-ի դիմաց:
Մյուս հաղթանակը տարել է Ֆիլիպ Կրայինովիչը: Սերբը 2 սեթում՝ 6:2,6:4 հաշվով հաղթել է Յուիչի Սուգիտային :
Ճապոնացին 3 անգամ տանուլ է տվել սեփական մատուցումը: