Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 2-րդ շրջանում հանդիպեց բրիտանացի Քայլ Էդմունդի հետ։ Սերբ թենիսիստին հանդիպման մեկնարկում բարդ փորձություն էր սպասվում։ Առաջին սեթը հաղթեց Էդմունդը թայ-բրեյքում՝ 7-6 (5):
Սակայն 2-րդ սեթից Ջոկովիչը աստիճանաբար վերագտավ խաղն ու հաղթեց մրցակցին 6-7(5), 6-3, 6-4, 6-2 հաշվով։ Այսպիսով, Նովակին 4 սեթ պահանջվեց 3-րդ փուլ դուրս գալու համար, որտեղ նա մրցելու է գերմանացի Յան-Լենար Շտրուֆի հետ։
3-րդ փուլ է դուրս եկել նաև Ալեքսանդր Զվերևը։ Գերմանացին 4 սեթում 7-5, 6-7(8), 6-3, 3-1 հաշվով հաղթեց ամերիկացի Բրենդոն Նակաշիմային։ Զվերևի հաջորդ մրցակիցը Ադրիան Մանարինոն է։
Հաղթանակ է տարել նաև Դավիդ Գոֆենը։ Բելգիացի թենիսիստը 4 սեթում հաղթել է Լյորդ Ջորջ Հարիսին 7-6(6), 4-6, 6-1, 6-4 հաշվով։ Գոֆենը 1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգրի համար ուժերը կչափի Ֆիլիպ Կրայինովիչի հետ։ Այս բոլոր թենիսիստները ընդգրկված են ցանցի վերին հատվածում։