«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին Բարսելոնայում է: Այսօր նա կհանդիպի ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ՝ քննարկելու որդու՝ կատալոնական ակումբից հեռանալը:
Մեսսիի հայրը օդանավակայանում լրագրողներին ասել է. «Ես ոչինչ չգիտեմ»: Դրանից հետո նա տաքսիով գնացել է ակումբի գրասենյակ:
Բարսելոնայի գրասենյակի մուտքի մոտ Խորխե Մեսսին ասել է որդու հետ կապված իրավիճակի մասին. «Ամեն ինչ բարդ է»: Նա նաև ավելացրել է հետևյալը. «Ես չեմ շփվել Գվարդիոլայի հետ»,- մեջբերում է ավագ Մեսսիին Mundo Deportivo-ն:
🚨 ATENCIÓN 🚨
✈ El padre de Messi ya está en Barcelona
🤝 Reunión prevista con Bartomeu en las próximas horas https://t.co/uWWFKVR1Zw
— Diario SPORT (@sport) September 2, 2020
Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին տարածվել, որ արգենտինացի հարձակվողը մտադիր է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: