«Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու հավանականությունը:
«Բացարձակ չեմ կարողանում դա պատկերացնել (որ Մեսսին կգա Ռոնալդուի մոտ՝ «Յուվե»): Իսկապես, չեմ կարողանում:
Բայց Կրիշտիանուի տեղափոխության պարագայում էլ շատերը չէին հավատում, իսկ նա հանկարծ եկավ»,-Կուադրադոյի խոսքերն է փոխանցում ESPN-ն:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստ է լքել պաշտոնը, որպեսզի Մեսսիին թիմում պահի: