«Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր Շեյխ Մանսուրը պատրաստում է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
ESPN-ի փոխանցմամբ՝ City Football Group-ը, որին պատկանում ենք մի շարք ֆուտբոլային ակումբներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթին», պատրաստ է արգենտինացուն առաջարկել եռամյա պայմանագիր անգլիական ակումբի հետ, որից հետո Մեսսին կկարողանա պայմանագիր կնքել «Նյու Յորքի Սիթիի» հետ՝ կարիերան ավարտելով MLS-ի առաջնությունում:
Գործարքի ֆինանսական կողմը չի բացահայտվել, բայց հաշվի առնելով «քաղաքաբնակների» սեփականատիրոջ հնարավորությունները, Մեսսին կստանա գերշահավետ պայմանագիր:
Երեկ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» ավագ, առաջատար, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ու ակումբի լեգենդ Լիոնել Մեսսին ֆաքսի միջոցով հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է հեռանալ թիմից։