«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը բանակցություններ է վարում Մայամիի «Ինտերի» ներկայացուցիչների հետ, հայտնում է The Independent-ը:
Ըստ աղբյուրի, ուրուգվայցի ֆուտբոլիստը գերադասում է մնալ Եվրոպայում, բայց շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է տեղափոխվել նաև ԱՄՆ:
Նշվում է նաև, որ Սուարեսը «Բարսելոնայում» խաղալու հնարավորություն գրեթե չունի, քանի որ ակումբի ղեկավարությունը պատրաստ է ընդհանրապես չեղարկել պայմանագիրը հարձակվողի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» լրջորեն հետաքրքրված է Սուարեսի ծառայություններով. նիդերլանդական ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան երեք միլիոն եվրո աշխատավարձ: