«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դո Ռոսին կարող է վերադառնալ իտալական ակումբ, հայտնում է Calciomercato.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 37-ամյա Դե Ռոսին հանդիպել է «Ռոմայի» գործադիր տնօրեն Գվիդո Ֆյենգայի հետ, որպեսզի քննարկի ակումբ վերադառնալու տարբերակը՝ ղեկավարության փոփոխությունից հետո:
37-ամյա Դե Ռոսին ապրիլին հայտարարել է մարզչական գործունեություն սկսելու մասին: Դե Ռոսին «Ռոմայի» սան է: Հռոմեական ակումբի առաջին թիմի կազմում հանդես է եկել 2002-ից 2019 թվականներին: Ընդհանուր առմամբ «գայլերի» կազմում լեգենդար ֆուտբոլիստը 616 հանդիպման է մասնակցել և դարձել 63 գոլի հեղինակ: «Ռոմայի» հետ նա երեք տիտղոս է նվաճել՝ երկու անգամ դառնալով Իտալիայի գավաթակիր, մեկ անգամ էլ՝ սուպերգավաթակիր:
2019 թվականի ամռանը Դե Ռոսին ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվեց «Բոկա Խունիորս»: Այս տարվա սկզբին նա հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: