Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը իր կարծիքն է հայտնել Գարեթ Բեյլի մասին.
«Գարեթի հետ մենք միշտ շփվում ենք իսպաներեն, նա հրաշալի տղա է: Ես հաճելիորեն զարմացա, երբ ճանաչեցի նրան:
Մենք հաճախ ենք շփվում, բայց խոսում ենք ոչ թե գոլֆի, այլ ֆուտբոլի մասին»,-իսպանացու խոսքերն է մեջբերում իսպանական AS պարբերականը:
Հիշեցնենք, որ Բեյլի թիմակից Մարսելոն նախկինում ասել է, որ ուելսցին խոսում է միայն անգլերեն ու նրա հետ դժվար է շփվել: