Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի սան, «Լոռի-04» թիմի դարպասապահ Դավիթ Դավթյանը հայտավորվել է «Լոռի» ՖԱ հիմնական թիմի կազմում։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
Վանաձորցի 15-ամյա Դավիթը ակումբի ակադեմիայում է մարզվում 2016 թվականի նոյեմբերից։
Այս տարվա հունիսից Դավթյանը մարզվում էր հիմնական թիմի հետ։
Ալբերտ Սոլոմոնովի մարզչական շտաբը որոշում է կայացրել ընդգրկել նրան հիմնական թիմի հայտացուցակում։
Ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ «Լոռի» ՖԱ-ն շարունակում է հետեւողական լինել ընտրած քաղաքականնությանն ու տեղացի կադրեր պատրաստել ապագայում առաջին թիմը համալրելու համար։
























































