Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: «Յուվեի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Պիռլոն իր թիմի կազմում ցանկանում է տեսնել բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին:
«Ռոմայի» համար Ջեկոն առանցքային խաղացող է, բայց եթե ցանկանա հեռանալ, ակումբը պատրաստ է գործել ըստ իրավիճակի:
Ջեկոն «Ռոմայում» է 2015 թ-ից: Ֆուտբոլիստը Հռոմ տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթիից»: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում անցկացրած 35 խաղում նա դարձել է 15 գոլի հեղինակ: