Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Տամբովը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Խիմկիին»: Տանտերերի մեկնարկային կազմում միակ գոլը խփեց Չուպերկան:
Կարապետյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 41-րդ րոպեին: Դրանից մեկ րոպե առաջ խաղադաշտից հեռացվել էր տանտերերի պաշտպան Գրիցաենկոն: Այսպիսով, «Տամբովը» տարավ առաջին հաղթանակը ՌՊԼ-ի ընթացիկ առաջնությունում
























































