«Սաութհեմփթոնը» ձևակերպել է «Վալյադոլիդի» պաշտպան Մոհամեդ Սալիսուի տրանսֆերը, այդ մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
21-ամյա գանացի կենտրոնական պաշտպանի տրանսֆերի համար «սրբերը» վճարել են մոտ 12 միլիոն եվրո (10,0 միլիոն ֆունտ)՝ ակտիվացնելով պաշտպանի պայմանագրով նախատեսված հրաժարագինը:
Խաղացողը «Սաութհեմփթոնի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
#SaintsFC is delighted to confirm the signing of centre-back Mohammed Salisu from @realvalladolid on a four-year contract! 😇
— Southampton FC (@SouthamptonFC) August 12, 2020