Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նոր առաջնությանն ընդառաջ , նախապատրաստական փուլում «Ալաշկերտն» ու «Ուրարտուն» ընկերական հանդիպում անցկացրեցին:
«Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում Գրիգորյանի սաները հաղթեցին 3-1 հաշվով: «Ուրարտուից» դուբլ ձևակերպեց Օլեգ Պոլյակովը, մեկ անգամ էլ աչքի ընկավ ակումբի աստղային նորեկ Ջոնել Դեսիրեն: «Ալաշկերտից» միակ գոլը խփել է Տիագո Գալվաոն՝ 11 մետրից: