Հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ճանաչվել է Լոնդոնի «Արսենալի»՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Զիագործների» հարձակվողը հավաքել է երկրպագուների ձայների 74%-ը։
Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում ՝ խփելով 29 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում:
«Արսենալը» պատրաստ է իր առաջատարին առաջարկել նոր պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացումով: