«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարող է վերադառնալ «Բարսելոնա»:
Ըստ The Sun-ի` կատալոնական ակումբը 14 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել «քաղաքաբնակներին» երիտասարդ իսպանացու տեղափոխության համար:
Ֆուտբոլիստն ինքն է ցանկություն հայտնել վերադառնալ «Բարսելոնա»՝ հրաժարվելով երկարաձգել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը: Նման իրավիճակը կարող է ստիպել Անգլիայի փոխչեմպիոններին վաճառել իրենց պաշտպանի տրանսֆերը:
Գարսիան կատալոնական ակումբի սան է։