«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում իր 130-րդ գոլը խփեց «Լիոնի» դեմ խաղում (2-1):
Այս ցուցանիշով Ռոնալդուն հավասարվել է Մադրիդի «Ատլետիկոյին»: Հատկանշական է, որ միայն 22 ակումբ է ավել շատ գոլ խփել ՉԼ-ում, քան Պորտուգալիայի հավաքականի հարձակվողը:
«Յուվենտուսը» չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Առաջին խաղում թուրինցիները պարտվել էին 0-1 հաշվով, իսկ տանը հաղթեցին ֆրանսիական ակումբին՝ 2-1, սակայն արտագնա գոլի շնորհիվ պայքարը կշարունակի «Լիոնը»։