Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ակումբից հեռանալու մասին լուրերը, տեղեկացնում է Goal-ը:
«Տիագոն ֆանտաստիկ կիսապաշտպան է, ով շատ լավ է տեսնում խաղադաշտը:
Հասկանում եմ ՝ նա ցանկանում է իր ուժերը փորձել ԱՊԼ-ում, որը աշխարհի լավագույն լիգան է:
Ցավալի կլինի բաժանվել նման բարձրակարգ ֆուտբոլիստից»,- ասել է Ֆլիկը:
Հիշեցնենք, որ Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրված է Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը»: