Իսպանական «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը բուժվել է կորոնավիրուսից, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
27-ամյա ֆուտբոլիստի թեստի արդյունքները բացասական են եղել:
2019/20 մրցաշրջանում նա անցկացրել է 7 հանդիպում և դարձել ՝ 1 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ այսօր «Ռեալը» Չեմպիոնների լիգայում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»:
Հավելենք, որ առաջին խաղն ավարտվել էր անգլիական ակումբի հաղթանակով ՝ 2-1 հաշվով: